Մենյու
  • slidebg1
    Բարձրորակ Արտադրանք
  • slidebg1
    Լավագույն Մասնագետներ
  • 3dbg
    Արագ Սպասարկում

Օֆսեթ Տպագրություն

Մեր Մասին

Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականից և զբաղվում է ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, ձվաբնիկի արտադրությամբ, ցանկացած տեսակի ստվարաթղթե արկղերի արտադրությամբ, սննդի փաթեթավորման՝ տուփերի, թղթերի և տոպրակների արտադրությամբ:

Ստվարաթղթե արկղերի արտադրությունն իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր՝ պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար:

Բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը որակյալ արտադրանքի գրավականն են:

Ստեղծագործական մոտեցում, ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, անկեղծություն, պարկեշտություն, պրոֆեսիոնալիզմ. ահա այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են մեր հաջողության գրավականի հիմքում: Առաջնորդվելով նման սկզբունքով՝ մենք մեր պարտքն ենք համարում բավարարել մեր հաճախորդների պահանջները:

  • Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:

  • Ստեղծագործական սկզբնավորություն, ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, անկեղծություն, պարկեշտություն, պրոֆեսիոնալիզմ. ահա այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են մեր հաջողության գրավականի հիմքում:

  • Մենք կարևորում ենք մեր հեղինակությունն ու բարի համբավը և կանենք ամեն ինչ, որ մեզ դիմելով՝ Դուք դառնաք մեր մշտական հաճախորդը:

Պատվերների Ընդունում

Պատվերներ ընդունելիս մեր մասնագետները հաշվի կառնեն պատվիրատուի կողմից ներկայացված ցանկացած մանրուք: Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով, նաև ուղարկել Ձեր պատվերի պահանջները: Մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն: